Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/199

Այս էջը սրբագրված է

27. ԱՄԲԱՐՆԵՐ

Տրնակին մեջ մըթընշաղ, կըտուրին տակ հայրական.
Ամբարնե՜րն են, շար ի շար, նոր բերքերով ծոցվորած։
Իրենց լայնշի արգանդեն՝ թանձըր բույրերը կու գան
Աշուններուն պըպալից և արտերուն մանգաղված։

5 Հո՛ն է վիզը թըխահատ, հոն է գարին իլաձև.
Հո՜ն, քամվելով ակոսեն ու հոսելով սարն ի վար
Տորյանն հեղե՜ղ է կաղմեր։ Անոնք ոսկի և արև
Գըրկած կարծես թե ըլլան արշալույսներ ամպածրար։

Գերաններեն ծըխապատ, և մենավոր պատերեն
10 Մարդն անոնց վրա է փըռեր պատմուճանները մոխրոտ։
Մերթ անոնց վրա կը ցաթե շեշտակի լույս մը վերեն
Տատամսելե վերջ երկա՜ր շուրջն երդիքին արևոտ։

Անոնք իրենց ծոցին մեջ գանձերն հողին ծըրարած՝
Կարծես լըռիկ կը հեգնեն ձըմեռն ու սովը վաղվան.․.
15 Իրենց առջև, մըշտարթուն, թավ պոչին մեջ ծըվարած,
Կը հըսկե տանը կատուն, Համբարուի մը նըման։