Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/200

Այս էջը սրբագրված է

28. ՄԱՐԱԳՆԵՐ

Առվույտի՛ մարագ, լեցուն բույրերով
       Խունկի, հաշիշի.
Երբ դուռըդ բանամ՝ ցուլերը բոլոր
       Ճակատով լայնշի
5 Կը պոռոչեն, խո՛լ, կըտրելով իրենք
       Վըզտեքը կաշի։

Ոլոռնի՛ մարագ, լեցուն լեռնաբույր
       Հազար ծազիկով.
Երբ մըսուրներուն խուրձերըգ տանիմ
       10 Կողով առ կողով՝
Կը խընկե ծորիս, թեզանիքիս մեջ
       Համեմդ՝ օրերով։

Հարդերո՛ւ մարագ, երդիքեն նայող
       Արևով լեցուն.
15 Դու՝ որուն կակուղ գեղին վրա պառկած
       Կը ցըկնի կատուն,
Դու՝ որ կարծաթես գունչը գառներու
       Օրհնյա՜լ ըլլաս դուն։