Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/201

Այս էջը սրբագրված է

29. ԱՂՈՐԻՔ

է՞յ աղորիք, դարձի՛ր, դարձիր,
Նըստած կանանչ խորը ձորին.
Աղաղակե երգըդ խորին
Դեպի լուսնակն արծաթածիր։

5 Դուն դողդոջուն տընակ մըն ես
Ալյուրոտած պատերով՝ ուր
Կարծես կու լան հիազարհուր
Ջըրանույշներ հագած բեհեզ։

Միշտ կը հըսկե մեջրդ, արթուն,
10 Աղորեպանը ճեփ—ճերմակ.
Եվ ըստ պետքի՝ մեղմ կամ արագ
Կը լարե սի՛րտըդ բաբախուն։

Է՞յ աղորիք, բանտվա՞ծ մրրիկ
Ծառերուն մեջ. Աղա՛, աղա՛,
15 Փըրփուր խըմե՛, ալյուր տեղա՛.
Քարե կուրծքեդ տեղա՞ բարիք։

Կեսո՛ւր գետակն ընթացքին մեջ
Իր ծըփանուտ քաշեն բըռնած։
Ջըրվեժն ահեղ երգի փոխած
20 Պոռթկա վիհեն վար գահավեժ։

Սայլե՜ր, սայլե՛ր անծայրածիր
Ջաղացքներուն ճերմակ ճամբեն
Աղոնն իրենց քեզ կը բերեն...
Է՞յ աղորիք, դարձի՛ր, դարձիր։