Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/202

Այս էջը սրբագրված է

25 Ցորեններ թող ալյուր ըլլան
Պորտին մեջ ժիր երկաններուն՝
Որոնք բռնված տենդով մանհուն
Կը մըռըլտան ու հիռ կու գան։

Ցորեններ թող ըլլան փոշի
30 Զիրար գըրկող քարերուն տակ.
Զիրար կըրծող ժայռերուն տակ
Ցորեններ թող ըլլան նաշիհ։

Մինչև լեցվին շարան շարան
Պարկերն, ու վե՛ր կանցնին նորեն.
35 Եվ սայլերն ալ ճըռվողելեն
Ոսկին թողած՝ լույսով դառնան։