Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/205

Այս էջը սրբագրված է

1. ՀՐԱԺԵՇՏ

Իմ հայրենյաց սիրուն սոխակ,
Երկնից երկրի քաղցըրերգակ,
Ա՜հ, կը խնդրեմ թախանձագին
Որ գաս թառիս ինծ մոտ ծառին
5 Եվ անգամ մալ քո երգերով
Լըքյալ հոգվույս տաս մի կորով,
Զի թռչնակդ իմ քաղցրաքընար
Ես պիտ՝ երթամ ի տար աշխարհ։

Իմ հայրենյաց զեփյուռ բուրյան,
10 Կամ խնկաշունչ որդին գարնան,
Ո՜հ, կը խնդրեմ թախանձագին՝
Որ հասմիկին, անուշ վարդին
Բույրն անգամ մալ ածես առ հիս,
Եվ փարատես սուգըն սրտիս,
15 Զի զեփյուռդ իմ եթերապար
Ես պիտ՝ երթամ ի տար աշխարհ։

Իմ հայրենյաց վըճիտ աղբյուր,
Քաղցըր ջըրեդ ցանյալ ի սփյուռ.
Ա՜հ, կը խնդրեմ թախանձագին՝
20 Որ անգամ մալ մեջ իմ սրտին
Մի քանի շիթ կաթեցընես՝
Որ ատրուշան մԷ բոցակեզ.
Զի ջինջ աղբյուրդ իմ զովարար
Ես պիտ՝ երթամ ի տար աշխարհ։