Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/208

Այս էջը սրբագրված է

3. ՄԱՂԹԱՆՔ

Բարեկամիս Վահան Մոսկոֆյանի
ամուսնութեան առթիվ

Ցորյանի ծիլեր, ի՞նչ կը մըրմընջեք․
Բաղեղը ըզձեզ իրար է կապեր,
Ցորյանի հասկեր, երկինք նայեցեք․․.
Ձեր վրա կը հոսին արևն ու եթեր։

5 Նուռի ծաղիկներ, որո՞ւ կերկընաք.
Համբույրը իրար ձեզ կը մոտեցնե,
Նուռի ծաղիկներ երկինք նայեցեք.
Ձեր վրա հոսողն աստղերու սերն է։

Ազնիվ հոգիներ, ի՞նչ կերազեք դուք,
10 Կյանքը ձեր գլխուն կը դընե պըսակ,
Ճերմակ հոգիներ, իրար փարեցեք,
Կը ծաղկի Հույսը ձեր լանջքերուն տակ։

Կ. Պոլիս, 1 օգոստ․