Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/209

Այս էջը սրբագրված է

4. Ո՛Վ ԴԱՐ, Ո՛Վ ԴԱՐ...

Ո՛վ Դար, ո՞վ Դար, Ապագան՝ արփագունդի մը նըման՝
Արշալուսված արգանդեդ պիտի ելլե շողարձակ։
Վերջալույսին գինիներն, և անուշ կաթն աստղերուն
Հըսկայական քու ծիծերդ գեղեցկորեն կուռեցնեն։
5 Ոճիրներու քըստմնելի անկողնին մեջ պառկեցար.
Թալթըլեցավ մեծ Երազդ արյուններու լիճին մեջ,
Բայց վերևեդ սավառնող հյուսիսայգերը բոլոր
Կողերուդ մեջ ծորեցին արարչահյութն Աստուծո,
Եվ գաղափարն, իր թևերն արծիվի պես տարածած,
10 Կը հըսկե քու երկունքիդ գալարումները հըզոր։
Պիտ ըլլաս ջա՞հն Հավերժին, Հո՞ւյսը կյանքին պիտ ըլլաս։
Ժամանակի պարեխին ճակատին վրա երկնամուխ
Ամպրոպաճայթ, կայծակներ պիտի Անունըդ կըռեն
Մարգարտահեո պիտ ըլլան մագաղաթներն՝ որոնց մեջ
15 Կամքիդ հըրդեհն ու մուրճիդ կայծերն պիտի ծըրարվին։
Ո՛վ Դար, ո՞վ Դար, Եփրեմի ասպետական քա՞ջ Ոգի․․․
Ժողովուրդներն ավասիկ կը խորտակեն շըղթաներն
Եվ անոնցմով տերն իրենց կատաղորեն կը ծաղկեն։
Արևելքն իսկ կը զարթնու նըման այն թարըմ հարսին՝
20 Որ վարդի պես դուրս կելլե առագաստին քողերեն,
Ավանդական Քաղաքներն՝ անըրջանքով պարըսպված՝
Արդ կը խռովին ծովու պես, և հընոցի պես կեռան՝
Ուր կը հալի լուծն երկաթ, օրենքն ոսկի կը ձուլվի։
Մոխիրի և կապարի հրեղեն անձրև կը տեղա