Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/210

Այս էջը սրբագրված է

25 Իրանին վրա։ Կը մեռնին կարապներն ալ Մեղկության
Իսպահանի արյունոտ վարդերուն տակ՝ գըլխիկոր...
Կը սասանի Սասանաց Տունն հիմունքին վրա գաղփաղփ:
Էնճումանի շեմին վրա կը կոտրի թուրն արքային...
Ի՜նչ վատ փախուստ Շահերու, Սատրապներու կըռտըված՝
30 Որոնք կերթան ծառայել Արևմուտքի թաղերուն՝
Գոգնոցի պես առջևնին կապած իրենց ծիրանին։
Ամեհագեղ երիվարն աստեդաբիբ Եփրեմին
Հրեղեն պայտն իր կը դընե Դարեհներուն գահին վրա՝
Թողլով որ իր հետքին վրա ծըլի Հույսի վարդենին
35 Եվ արյունած ժողովուրդն, հավատքով լի, կօրորե
Շիրիմին վրա Իրանին՝ Պարսկաստանի օրորանն։
Լո՜ս, ուր Թուրքը կը հընձեր, Հայաստանեն Բյուզանդիոն,
Նո՛ր արշալույս կը պոռթկա նահատակներուն շիրիմեն
Հայր՝ լըքված դարերեն, բայց Հավերժեն ընտրրված,
40 Նո՛ր Իսրայել, մոխիրով ու կայծովն իր օճախին
Գիշերը ռումբ կը շաղվե, առտուն պատանք կը զգենու
Եվ իր արյան օվկիանին վիհին հատակը իջած՝
Կը խուզարկե իր սիրտով, հանճարովն իր կը գըտնե
Ազատության մարգարիտն, ո՛վ Դար, թագի՞դ իսկ համար։
45 Աչքերը ա՞լ մարդկային Խիղճին արփվույն կը բացվին.
Կըրնա դահիճը նընջել զի Մոնղոլն ա՜լ կը զարթնու.
Ու եղեռնի սուսերներն այսօր ահա կը շողան
Ավելի՜ բարձր ու արդար հաղթանակի մը համար։
Ըստամպոլի ուղիներն, առջի անգամ ըլլալով։
50 Ժողովուրդի հեղեղներ կ՝առաջնորդեն՝ դեպի վեհ
Նըպատակի մը ազնիվ, այսօր այլևս հասկըցված։
Դուրս կր փըսխե բրոնակալն իր արյուններր լակած,
Եվ Ասիո շեմն արդեն ծիրանեփայլ կը կարմրի...
Մինչդեռ անդին գեղեցիկ խոյացումով կը քանդեն
55 Գոգն ու Մագոզն իրենց հաստ ավանդական պարիսպներն.