Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/213

Այս էջը սրբագրված է

Զույգ մեղքերն այր ու կընոջ՝ կապրին միակ ցանկությամբ..․
Կըլլա Հռովմ՝ նոր Սոդոմ, Երուսաղեմ՝ նոր Գոմոր։
Աստուծո Գառը ի Վո՜ւր իրենց խրախի բագնին վրա
Անոնք կհանեն աճուրդի, շըռայլորեն կը բաղխեն
115 Արքայության հաճույքներն, ու կըրակները Դժոխքին
Մենաշնորհով կրոնքներուն անոնք ի զուր կը սպառնան.
Ժողովուրդն ա՞լ կը մռընչե՜ վերքին ցավեն դարավոր.
Կուզե որ Աչքն Աստուծո՜ ազատ մարդուն խիղճին մեջ
Ազաաորե՜ն ցոլանա... Սավոնառի հեստ հոգին
120 Ահա նորեն կարթըննա մենաստանի մեջ ապրող
Անկեղծներուն սըրտին մեջ. Ըմբոստությունը նույնիսկ
Բաղեղնապատ վանքերու կամարին տակ կը փըրփրի։
Չորս ծագերու չորս գոռող Եկեղեցիքն ավասիկ
Իրարու դեմ անգա՞մ մալ ընդդիմամարտ կը փըշրին։
125 Ով Պըռունո, այն խարույկն՝ ուր սուրբի պես այրեցար,
Եվ որուն կայծը — ըս՛ե՞մ — բուրվառե միսկ դըրվեցավ.
Այժըմ, վրեժիդ ի խընդիր, զայն կարծարծեն զավակներդ,
Եվ անոր մեջ կը նետեն Հասուններու կեղծ ուրարն,
Ազեսարկու կոնդակներն, բոլոր թուղթերն իմաստակ,
130 Եվ հիշատակն արյունոտ Գալվիններու, և մատնին
Քարձ Պապերուն, որով քսան դարեր ամբողջ կընքեցին
Ճըշմարտության լույս բերանն, ու լույս ըղեղը Մարդուն։
Պատրիարքներ գահազուրկ, Պատրիարքներ ընկեցիկ,
Որոնք եզան ներքինին Համիտներու Հարեմին,
135 Որոնք իրենց լանջախաչն արյուններով պըճնեցին,
Կը թավալին ավասիկ ճակատագրին մըրըրկեն,
Եվ Մարդկությունն ողջակեզ, ու Մարդկությունը հերոս,
Ճակատագիրը իսկ է, արդարադատ Նեոն իսկ է՝
Զոր ինքն Աստվա՞ծ խոստացավ, զոր ինքն Աստվա՞ծ ուղարկեց։
140 Ով Դար, ո՞վ Դար, դե՞հ անցիր, և թող քու մեջ միշտ ապրին