Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/214

Այս էջը սրբագրված է

Ջըղաձիգ մարտ, ողջակեզ, պայքար, անկում,

հաղթանակ...

Հավերժության ծոցին մեջ Սափոր մես, լի՛ արյունով,
Ե՛վ ըղեղով, և՛ կամքով, և՛ զոհերու հավատքով։
Վառ հընոց մ՝ես՝ ուրկե դուրս, ճակտին դըրած

Արշալույս,

145 Պիտի Աշխարհը ելլե նորոգվա՜ծ ու գեղեցի՜կ
Եվ պիտ ըլլա արժանի Արևին շուրջ դառնալուն...

Ո՛վ Դար, ո՛վ Դար հուսագեղ, դու Մարդկությա՜ն
Առավոտ.․․