Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/215

Այս էջը սրբագրված է

5. ԼՈԻՍՆԻՆ

Ճերմակ լուսին, ո՞ւր կերթաս...
       — «Հյուղակներուն խավարին
       Կը տանիմ շողը լույսին»։
Գընա՜, լուսին, դյուր կերթաս։

5 Գոհար լուսին, ո՞ւր կերթաս...
       — «Դույլերուն մեջ արծաթի
       Կը տանիմ կաթ հիվանդի»։
Գընա՜, լուսին, դյուր կերթաս։

Լըռիկ լուսին, ո՞ւր կերթաս...
       10 — «Կերթամ բերել ես քեզի
       Յարիդ խոստումը կույսի»։
Լուսի՜ն, լուսի՜ն, զո՜ւր կերթաս։

Բերա, 28 մայիս, 1913