Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/217

Այս էջը սրբագրված է

7. ՍՊԱՍՈՒՄ

Դըրանս առջև կը ծըփա
Ծովն աստղերով ցոլցոլուն․․.
Սյուներուն տակ մարմարյա
Կը սպասեմ իր դառնալուն։

5 Առագաստն իր չեկավ դեռ՝
Ըլլալու գեթ ինձ պատան․
Արցունքներս են — ոչ աստղեր —
Պըճներ ծովու իր ճամբան։

Ալիքներ մեղմ կաղոթեն,
10 Եվ կօծե լույս մը սյուներ,
Եկա՞վ. ոչ․ իմ գավիթեն
Լուսինն իր տեղ կելլե վեր։