Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/219

Այս էջը սրբագրված է

9. ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ


Հանճա՛րդ Հայկյան, Նավասարդյան սա տոներուն
          Արևափառ՝
Ա՜լ վերածնե փլատակներեն, և փառագոչ
          Քընարըդ առ։

5 Հանո՜ւն Ույժին, հանո՜ւն Գեղին, մըտիր մեհյանն
          Աստվածներուն.
Ջահը ձեռքիդ՝ բագնե բագին համասըփռե՜
          Հուր ու արյուն։

Եվ բարձրացուր Անահիտի ծիծերն ի վեր
          10 Բաժակըդ նուռ,
Հետո զոհվող քերթողներուն սիրտին վըրա
          Լեցո՜ւր, լեցո՛ւր։

Զի մենք, հանուն Սերին, Սերմին, քու հին Ցեղիդ
          Մարմարեն կույս,
15 Մե՜նք, Զավակներդ օգոստափառ, պիտի կերտենք
          Նո՜ր Արշալույս։

1913, օգոստ. 25