Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/220

Այս էջը սրբագրված է

10. ԲԱՐՏԻՆԵՐԸ

Տանս առջևի ջըրհորին քով
Պապս է տընկեր զույգ մը բարտի.
Լույսն Աստղիկին, դողդոջելով,
Անոնց վրա նախ կը կաթի։
     
       5 Այնքա՞ն մոտիկ են իրարու
       Որ նույն սյուքով կը թրթըռան,
       Մեկն իր երգը երբ որ թողու
       Մյուսն իր շունչով կավարտե զայն

Մըրրիկներուն մեջ հերարձակ
10 Գըրկըված, խո՜ր, կը հեծեծեն.
Եվ կը բըզզան լուսնակին տակ
Փեթակներու պես լուսեղեն։

       Հարսըս ու ես, անոնց կըրթնած,
       Կը նըստինք, հոն, ամեն գիշեր։
       15 Տերևներն հար կերգեն հուզված
       Այն զոր կը զգանք ու չենք ըսեր։

Մազերն անոր՝ երբ մազերուս
Խառնել կուգա հանկարծ քամին՝
Զույգ բարտիները սիրասույզ
20 Աստղերուն մեջ կը համբուրվի՜ն։