Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/221

Այս էջը սրբագրված է

11. ԱՌ ԱՐՇԱԼՈԻՅՍ


       Կը բարձրանա որքան արտույտն Արևին՝
Իջա խորունկն ես կընոջ մը Հոգիին.
Անկե մարգրիտ մը հանեցի բոցագեղ
Որ կը գընե Երկինքն, Աստվածն ալ միատեղ:

       5 Այդ մարգարիտն, Արշալույս, քու մեջդ ալ կա.
Արշալույսը հըղի է միշտ արևով։
Եվ կը մաղթեմ որ քու մարգրիտըդ հըսկա
Դրվագե թագն Արվեստի մը՝ իր լույսով։