Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/222

Այս էջը սրբագրված է

12. ԴԱԼԱՐ ՃՅՈԻՂ ՄԸ

Կը կարդայի Տանդեն մըռայլ
Աստվածային Դըժոխքն իջած.
Պատուհանես եկավ շողալ
Լույսն առտըվան, ցողով դեռ թաց։

5 Հոն — արևո՜տ, արևո՜տ էջ —
Ֆըրանչեսգա Տա Ռիմինին
Դեռ կը ցանկար, արցունքի մեջ,
Տագրին համբույրն՝ իր բերանին.

Երբ երևցա՜ր... Դըրիր մոր պես
10 Գիրքին մեջ, հոն, ճյուղ մը դալար.
Ըսիր. — «Հերի՛ք։ Իջնենք պարտեզ.
Վարդ մէ բացվեր քեզի համար»։