Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/223

Այս էջը սրբագրված է

13. ՎՀՈՒԿԸ

Ձեռքես բըռնեց վըհուկն, և իր
Քարայրին քով ինձի ըսավ.
— «Ափիդ մեջ կա երեք կընճիռ
Երեք ճամբա առջևդ ելավ։

5 Մին ցամաքեն քեզ կը տանի
Լուսնի լույսով մինչև անտառ՝
Ուր կը պարե կույս մհոլանի...
Ցուպըդ կոտրե՛ ու մի՛ երթար։

Մյուսը ծովեն է ակոսվեր.
10 Կը տանի կըղզին դալար՝
Ուր կը վազեն ոսկի գետեր...
Ղեկըդ փըշրե՛ ու մի՛ երթար։

Երրորդ ճամբան է երկինքեն.
Պարզե՜ թռիչներըդ սեփական.
15 Մինչև աստղերը սիրտդ այրեն
Շարունակե դուն այդ ճամբան»։