Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/224

Այս էջը սրբագրված է

14. ԱՐՔԱՅԻՑ ԱՐՔԱՆ

Հողակույտն էր ավերակ
Արքաներու արքային,
Որուն ոսկի գահին տակ
Արքաները կու լային։

5 Ան պատերազմ միշտ
Որ սուրն երբեք չպաղի,
Հողն արքունի էր ծարավ,
Ինքը ծարավ էր հողի։

Գերեզմանեն ծըռած վար՝
10 Ըսի․ — «Աշխարհք թող գիտնա
Որ բանաստեղծ մընկեր վար
Անգութ արքան կը գըթա..․

Ըսե, ի՞նչ բան դուն կուզես.
Շիրիմ կանգնե՞մ քու վըրա»։
15 Ըսավ. — «Հյուղն առ վըրայես.
Հողն առ, սիրտըս թեթևն ա»։