Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/226

Այս էջը սրբագրված է

16. ՄԱՂԹԱՆՔԻ ՁԱՅՆԵՐ

Հոս է հըմայքն։ Եվ կը դառնան հոգիներ
Ադրիականի դեպ սա սիրուն կըղզյակիս՝
Որ կը կըրե ցընցուղն լույսի կենսական
Եվ սուրբ մագնիս մերախտիքի, մաղթանքի։
5 Ան՝ լըրթագույն կուրծին վըրա շուքերուն
Բոցի ջահ մ՛է, զոր փախցուցին դեպի հոս՝
Արյան, կոծի, կողոպուտի Աշխարհեն,
Ինչպես երբեմն Լուսավորիչն՝ կեսարյա։
Ի այսօր կու գան ահա անկեղծ հոգիներ՝
10 Եվ ավելի՝ որդիքն հերոս-սերունդին,
Այրիացած Մորմ զավակներն շըղթայի։
Կու գան անուշ խընդության մի ըզգացմամբ
Զոր կը կըրեն սըրտերնուն մեջ թարմորեն.
Պիտի մեկնին խընդի ուրիշ ըզգացմամբ
15 Երբ մաղթանքնին Հոբելյարին միանա։
Կու գա՜ն, ցանցիր ճառագայթնե՜ր արյունոտ,
Ջեռուցվելու մեկըզմեկե իրարմով։
Անձա՜յն, միայն հըռըլտյունի՜ շըրթունքներ,
Հորինելու ձայն մը զըվարթ կեցցեի։
20 Կու գան ուրախ, պայծառադեմ, հևհևուն։
Եվ դուք, խընդրենք, Արհիապատիվ Տեր, առե՜ք,
Մաղթանքն՝ որ Ձեր կյանքին համար բերեր ենք,
Եվ խորարմատ մեծարանքներն՝ Զեր անձին։
Ձերին անձին՝ որ սքեմի մեջ՝ ջերմեռա՜նդ
25 Եվ վարդագույն գըտակին տակ՝ գործունյա՜
Ըրավ իրեն հիսուն տարին բեղնավոր,
Մայիսի մեկ ճառագայթին պես ջերմին՝