Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/227

Այս էջը սրբագրված է

Որուն ներքև կը բացվին բյուը պըտկունքներ.
Որ երկդարյա աբբայական ճոկանին՝
30 Վեցերորդ աջն եղավ արժան և խոհեմ,
Ի հետո չորրորդ ճակատն՝ խույրին նվիրական,
Որ մինչև ցարդ քաջալույս շոգ մը մըտքի
Սևեռած միշտ հեռո՜ւն իր նավը վարեր՝
Խաչն ըրած ղեկ, և գիտությունն՝ առագաստ.
35 Հայուն գանգեն ի՞նքն ալ առած խորշ մամուլ
Վայրահակ, լուռ, լուռ գործողն է գործունյան,
Չափչըփեց զայն, և սերմանեց քըրտնելով։
Դըրավ Հայկի աշխարհին ճիշտ դեմ դիմաց
Նաղովրեցվույն անհուն աշխարհն հոգեկան
40 Եվ բուռերով և խանդերով համակշիռ
Առջինին լո՜ւյս սըփռեց, վերջնույն ալ՝ կնդրուկ։
Արդ, ո՜վ սըրտեր, ո՜վ եղբայրներըս դասի,
Կամ գիտության ո՜վ ծարավի ընկերներս,
Որ, ո՛հ, կապրիք՝ ողջմըտության շողերով
45 Ապարոշի բըզըկտումին համար լոկ,
Եվ հույսերով հայ ծիրանվույն հորինման...
Դուք՝ ժողվեցեք այսօր և նըման այսօրներ.
Դուք՝ ժողվեցեք Անոր համար՝ որ մեկն է
Դընողներեն հայուն վերջին բալասան,
50 Առնողներեն հայուն ամպեն՝ սև քողեր.
Ամեն ծաղիկ ցողով լալկան, առտըվանց,
Միո՛ արևուն գըթոտ սըրտին չի՞ հառիր։
Եկեք՝ հյուսենք զույգ մը մաղթանք միաբան
Արշալույսի առջի ժըպտին պես՝ մաքո՜ւր,
55 Քահանայի մը առաջին, կամ վերջին
Պատարագին նըման անկե՜ղծ և տրոփյո՜ւն.
— Տէ՜ր, հոս տեղի Զեր պըսակին դափնիի
Թող հաջորդե Երանության խույրն երկնի.
— Տե՛ր, ինչպես արդ Քըրիստոսի Հարությունն՝
60 Հասնիք օրհնել օր մալ հայո՜ւն Հարությունն։