Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/229

Այս էջը սրբագրված է

Գաղտնիքն հոգվույն, ծածուկ վիշտերն, հարցումն՝ այս․
— Կը սիրե՞ զիս․․․։ — Ո՜հ, կարծեմ
Լանջքիդ տակ իր թումբերը չէ պատռած դեռ
30 Սիրո հեղեղն, ո՛վ աղջիկ, կո՛ւռք մագնիսե։
Տակավին չես գըտներ դու
Կինը գրավող այն թովչանքն այր հոգվույն մեջ,
Եվ այն Հոսանքն հոնքերուն տակ ամպամած՝
Ուր այնքա՜ն շանթ կը փաղփի
35 Աղջիկ հոգին պաշտպանելու վեհությամբ.
Իր առնական ջըղերուն մեջ, զարկերուն՝
Ուր արյունն է՜գ արյունեն
Ա՜լ ավելի կատաղի է և ընդվիղ,
Ու վեհ ճակտին, և զորեղ
40 Մըկանունքին, թևերուն մեջ, ո՜վ գողտրիկ,
Քու աչքերդ հեզ, կապույտ աչքերըդ այդ՝ դեռ
Չըտեսան Սերը կարմիր։
Վա՜յ կոկոնե գրավողին:
Ի՞նչ, ի՞նչ ընեմ, հա՜րկ է սպասեմ, բայց հոգվույս
45 Բոցը դարծյալ դեպի հոգվույս կը դառնա,
Եվ իմ մոխիրս անձնասպան
Պիտի մը նա իր քայքայման մեջ այրի.
Ու եթե գա օր մը որ դու ինձ ժըպտիս,
Գուցե այս սիրտըս ըլլա