Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/230

Այս էջը սրբագրված է

18. ՀՐԱՎԵՐ

Այսպես, բոպիկ, բաց լանջքով,
Դեպի դաշտե՜րը երթանք։
Միթե, ըսե, ո՞վ գեղուհիս, ոճիր չէ՞
Քողարկել ծոցը սյուքերու համբույրին,
5 Չընե՜լ խորան զայն ծոթրենի խունկերուն
Եվ աստղերու աստվածավառ նայվածքին.
Չէ՞ մեծ եղեռն՝ ըլլալ սիրող ու չըքնաղ
Եվ պիղծ քաղքին պատերուն տակ քաշքըշել
(Ծածկելու մեծ խընամքով)
10 Մերկ ժըպիտները աչքերուն, հրայրքն այտին,
Ծամերը սև, սըրտի՜ խեղդան, ու թովիչ
Ըստինքներն այն՝ որոնց առջև՝ առնական
Հոգին աչքի մեջ կոստնու։

Դեպի դաշտե՞րը երթանք...
15 Աղբյուրներուն երգին մեջ,
Եվ հասմիկի ողկույզներուն ներքև լուրթ,
Իրերն ամեն պիտի ծըպտին մեր աչքին.
Պիտի մեր մե՞ջ ըզգան, մեր մե՞ջ մըտածեն,
Զի (հոն միայն մե՞նք գերբնական) պիա ըլլաս
20 Դու Բնության սիրտն ու ես ուղե՞ղը անոր:
Սեզերուն վրա, սաղարդներուն տակ սարսռուն
Նըման աստղե կամ բուռն հովե մը ծընած
Մենք վըհուկի ոգիներ՝
Պիտի ընենք, համբույրներով երգունցող,
25 Մեծ ուխ<տ>ը այն մեծ սերին՝
Զոր սըրտիս հետ, սըրտես <ավել> սընուցի.