Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/231

Այս էջը սրբագրված է

Հոն, առջի հեղ ըլլալով,
Դըրժըվելու կասկածանքին դեմ ըմբոստ,
Ո՛հ, պիտի սիրտս ականջեդ վար դատարկեմ.
30 Պիտի պատմեմ, ժըպիտներեդ խրախուսված,
Գաղտաղողի դեգերումներս ետևեդ
Այրող կարոտըս ձայնիդ,
Կամ օր մ՛հոգվույդ տիրացումին համար՝ իմ
Ջերմ աղոթքներս երկու սեռի սուրբերուն.
35 Հետո թվեմ պիտի վերքերըս բոլոր
Որոնք խոտող նայվածքեդ դե՜ռ կը մըխան.
Եվ ոտն առ ոտն ես պիտ՝ հուզվիմ, զըսպըված
Լրաբուխն ինծմե պիտի ժայթքե բորերն հին,
Հին սերերու դըրժըված,
40 Եվ հույսերու մոխիր, գուցե և արցունք
Լավաներու հեղեղով։
Ոտքիդ առջև ջրրվեժ մը ես պիտ՝ ըլլամ,
Եվ դուն վերևս՝ իմ շառաչես ահաբեկ՝
Պիտի դողաս ճյուղի մը պես մորենվո
45 Ո՛հ, այն ժամուն, ներե, կո՛ւյս,
Գուցե Սիրո նյութը շուրթիս վըրա հեստ՝
Այնպես գոռա զերդ մըրրիկ՝
Որ դու մըռայլ բիբերուս մեջ դալկանաս․․․

Կանտ, նոյեմբեր, 1905