Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/232

Այս էջը սրբագրված է

19. ՎԵՐՋԻՆ ՀՈԻՅՍԸ

Ան չըգիտեմ որտեղե՞ն ներսըս ծընավ,
Առտու մը ես տեսա ծաղիկն իր բացված
Նախիրներուն մեջ սըրտիս։
Գեղեցի՜կ էր, գեղեցի՜կ էր և բարի՝
5 Արյան առջի կաթիլին պես Հիսուսին
Որ մեր կյանքին ունայնությունը պըճնեց։
Այն օրն՝ ուրախ՝ իր ծընունդն ես տոնեցի
Ներկելով կզակս հակընթավառ գինիով.
Այն օրն՝ ուրախ, ես երգեցի իմ բոլոր
10 Գիտցած երգերս ու մոռցածներս հիշեցի։
Ան միշտ արյամբըս մեծցավ՝
Հոգիես ներս հրավիրելով նոր վարդեր
Դեռ չըծընա՜ծ գարուններու, կամ շըքեղ
Հարություններն իր վախճանած քույրերուն.
15 Եվ միշտ մեծցավ՝ այնքա՜ն որ մեկն աչքերես,
Ցընցումով լի աչքերես.
Պիտի տեսներ զինքն ու ըսածը լըսեր։
Միացավ իմ Էության,
Եղավ իմա՜ստը կյանքիս.
20 Ու անգամ մալ ներկայացուց քաջառողջ
Սիրտս ըսեղիս, սիրտս որուն կեսը միայն
Կը բաբախե մյուս կեսին տակ մոխիրեն
Արդեն շատունց վարակված։
Զիս անգամ մալ ուղիղ ճամբես դարձուց ետ.
25 Եվ հովտին մեջ. ողկույզներուն շուքին տակ
Փափուկ ծունկին դըրած գլուխս անկրոնի