Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/233

Այս էջը սրբագրված է

Զիս Ափիոնի երազներով օրորեց.
Եվ ականջիս ծըռած լեցուր զայն շիթ շիթ
Մեձ Խոստումով մոր բարբաստ պիտ՝ ըներ

30 Զիս ինձ համար, իսկ ուրիշի մը՝ գուցե։
Ան պիտ՝ ըլլար ուղտն համբերող և փըրկի,
Ճամբորդությանը մեջ երաշտ այս կյանքիս.
Եվ (որպեսզի դառնար, փառք կամ Ըսփոփանք
Ավելի խոլ ողջերուն քան մեռելին)
35 Ան պիտ՝ հըրվեր, պիտի գըրվեր օր մը ան
Շիրմաքարիս վըրա սև։

Սակայն սըրտին ալքին մեջ
Այսօր ահա այդ վերջին Հո՜ւյսն ալ մեռավ
Ձեռքովը հին ոսոխի
40 Մորուն անունն արդեն շատոնց ոտքիս տակ
Ես փըշրած եմ տառ առ տառ։
Ա՜ն ալ մեռավ, մեռցընելով նույն իր մեջ
— Հըղի կընոջ մը ակամա ոճիրով —
Խոստումն ոսկի, կյանքս իր վաղվան կյանքին մե
45 Եվ բոլորին հետ հոգիս։
Արդեն չէ՜ի ես կարծեր
Բերկրանքը վարդ, վարդը նոճվույն չափ ապրող։

Այսօր խըղված հուսկ այդ կապեն ալ որ զիս
Փուճ աշխարհին կը զոդեր՝
50 Կը թափառիմ՝ պատմելով
Ունայնությունն, ըստուգությունը վերջին
Եվ կանիծեմ արցունքով
Տիեզերքին մանտ նախահյութն՝ որ եղավ
Պատճառ մեր այս կույր կավին,
55 Եվ անհունին մեջ ամայի՝ ոչ մեկ բան
Չըգըտնել ով թյուր ծրագրին հըպատակ
Բեղնավորեց իր հատուկ
Կըղկըղանքին մեջ Մարդն՝ անոր նենգ հոգին
Լեցընելով յոթն օձի յոթը թույնով