Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/234

Այս էջը սրբագրված է

60 Որոնց պակասն, արդարով
Պակասավոր կարծեցուց զիս և վիժած,
Եվ կյանքըս զոհ մը դարձուց
Բոլոր անոնց՝ որոնք ի զո՜ւր կը կոչվին
Եղբայր, ընկեր, բարեկամ։

65 Բա՜վ է. բա՜վ է. արդ ավասիկ խորտակված՝
Թե մարդեն, թե օրենքեն,
Ուրիշ հույսի մհույս չունիմ
Եվ ունենալն ուրիշ բան չէ՝ բայց թե լոկ
Ճըշմարտության դեռ ժամանումն երկարել։
70 Կերթամ աղոտ լույսի մը մեջ մոլորած.
Եվ չեմ խորհիր թե լույս այդ ցուրտ բըխումն է
Հավերժանիստ ձյունի մը՝ քան արևուն.
Վասնզի այս վերջինին տակ կընեինք
Ամեն մարմին զոր սիրտ մըն է սընուցած
75 Ոչի՜նչ, ոչի՜նչ, այսօր միայն ես կապրեմ
Կամքիս ներհակ, քըսան տարի ապրելու
Ունակության մը գերի,
Այսօր ես սոսկ անձնասպանի երազով
Միայն հըզոր, միայն ներհուն, կենդանի՝
80 Վերջին մեռած Հույսիս ոգին կը տեսնեմ
Աստղի շողով, հորերուն մեջ ցոլացած,
Որ ինձ գութով կը ժըպտի,
Ու զիս իր քով կը կանչե
Իբրև Հիսուս միր մահեն վե՜րջ փըրկարար։