Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/235

Այս էջը սրբագրված է

20. ՀՄԱՅՔԻ ԱՂԲՅՈԻՐ

Խորհուրդներու աղբյուրին վրա
Ուրկե կըմպեն լոկ հուրիներ,
Ձյունագանդուր պառավն ահա
Բուի աչքեր է սևեռեր։

5 — Ջատո՞ւ մարե, ջատո՛ւ մարե,
Ակը սարեն ի՞նչ կը բերե։

— Կը բերե սա խոյը՝ որուն
Նուսին վըրա եթե հեծնես՝
Բեզ կիջեցնե խորն աչքերուն...
10 Եվ դուն Խորհուրդը կը տեսնես։

— Ջատո՛ւ մարե, ջատո՛ւ մարե,
Ջուրը ակեն ի՞նչ կը բերե...

— Կը բերե գորշ խոյը՝ որուն
Եղջիւրներուն եթե հեծնես,
15 Կը բարձրացնե քեզ արևուն
Եվ դուն Անհունը կը տեսնես։

— Ջատո՛ւ մարե, ջատո՛ւ մարե,
Ջուրն աղբյուրեն ի՞նչ կը բերե...

— Կը բերե, տե՛ս, խոյն ըսպիտակ
20 Որուն գեղմին եթե հեծնես՝

Քեզ կը տանի մինչև դըղյակ,
Իշխանուհին հոն կը սիրես։

— Ըսպիտակը կեցո՛ւր, մարե,
Ջուրն աղբյուրեն լո՜ւյս կը բերե։