Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/236

Այս էջը սրբագրված է

21. ՄԻԼՈՅԻ ԱՍՏՂԻԿԻՆ

Քու մարմարյա հպարտ վիզդ է՝ որ այսօր
Դուրս կարկառված կործանումեն դարերուն
Իբրև շուշան կամ նունուֆար մը աղվոր
Կիշխե բոլոր մեծ Արտերուն վրա խոհուն։

5 Աչքերուդ մեջ ամբողջ լույսը կը ցոլա
Հելլենական մըշտապայծառ Երկնքին,
Ցայտեց հոգի մայդ բիբերեդ մարմարյա՝
Երբոր ինկան մուրճին ներքև հանճարին։

Արձանեդ իսկ դորով ու կյանքը կը բղխի՝
10 Կարծես ծրնած ըլլայիր նոր՝ ծովեն գեջ,
Կարծես վիհին լուս կաթիլները աղի
Դեռ շողային այտերուդ զույգ փոսին մեջ։

Բայց քու թևերդ ո՞ւր մնացին, ո՜վ Աստղիկ.
Խորը ծովո՞ւն՝ թե տարրերուն՝ ընկղմած
15 Դեռ կորոնեն Սիրո մարգրիտն ըզմայլիկ՝
Ճակտին համար մեր Աշխարհին զառամած։