Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/237

Այս էջը սրբագրված է

22. ՁՈՆ

Օր. Վ. Պ.-ի

Վարդ քաղեցիր, սիրտ թող ըլլա
Հավատարիմ ու անձնվեր.
Կյանքիդ դժվար ճամբուն վրա
Քեզի զոհե իր արյուններ։

5 Աստղ ուզեցիր, արև ըլլա
Եվ պարուրե քեզ շողերով.
Մազերուդ վրա ոսկի տեղա
Ու սրտիդ մեջ խինդ ու կորով.

Պահապան մը ուզեցիր, ան
10 Գարնան պայծառ լուսնակն ըլլա՝
Եվ հրեշտակին պես սիրական
Հըսկե անքուն բարձիդ վրա։

Զայն մուզեցիր, երգըս ըլլա՝
Որ աստուծմե ինձ կը հոսի.
15 Ան արև է, սիրտ լուսընկա,
Զի ան Երազ կու տա քեզի։