Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/238

Այս էջը սրբագրված է

23. ԳԵՂՈՆ՝ ԱԼԻՍԻՆ

Դուն կոկոն մէիր,
Մայրիկրդ ճաճանչ,
Իր համբույրին տակ
Բացվեցար կակաչ։

5 Դուն կըծիկ մէիր,
Մայրիկըդ կարմառ.
Իր կյանքին թելեն
Թել առիր մեծցար։

Դուն ջահի պատրույգ,
10 Մայրըդ յուղ վըճիտ.
Զինքը ծըծելով
Լույսն առիր կյանքիդ։

Դուն խունկ մըն էիր,
Մայրըդ խընկաման,
15 Իր բոցեն հալած՝
Բույրն եղար ձեր տան։

Դուն սաղ մըն էիր,
Սայրըդ սազերգա.
Իր մատերուն տակ
20 Սիրերդ մեղար դու։

Բե կուզես ըլլալ,
Ալիս, իմաստուն,
Մոր—սերը պսակե
Պսակով աստղերուն