Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/239

Այս էջը սրբագրված է

24․ ՄԱՅԻՍ

Նըւաղի օրն։ Հուսկ շողիր Ապրիէլի փեռեկեալ
Զարգանդած յըղի զարնայնոյ վերածնութեան, սուղանին
Ի հորիզոն արիւնռուշտ. ի վաղիւ անդը եկեսցէ
Հարսըն ծաղկանց ժըմտելոց՝ ամաղթեղջիւր ի ձեռին։

5 Նորանդ առաջ յարիցեն ընձիւղք զառամ արմատոց.
Ի ցօղնոց յորդ և ցըրտին աւիշք առ նա դիմիցեն․
Պարզեսցէ հող զիւր խոր լանջս առ ջերմ ակնարքըս նորա։
Օն, փարեսջիք ըզնովաւ, ո՛վ դողդոջուն գօս անդամք

Վատոյժ բնութեան։ Հոսին յորդ ի վարդագեղ ըստեանց իւր
10 Աւիւն և կեանք. մեն մի քայլն ընձիւղե նոր մի կենցաղ։
Սիրեմ ըզնա․ հըրաչեա վերածնութեան է դա հարսն
Հեղ աշրջման կոյսն է գա, ըմբոստացման է ոգի։

Բայց խոնջեսցի. անցեալ լուռ ի յակոսաց, ի մարգաց,
Հրեղեն բեհեզ ըզգըլխով, ընկողմանեալ ի Բըլրին,
15 Ըզբնութեան հիւսեսցէ պատմուճան պերճ դալարի,
Յեռեալ ի ցող և ի վարդ շողեա հրաշէկ նուրբ ասղամբ։