Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/24

Այս էջը սրբագրված է

Գըլուխն իրենց կը սանտրեն ոսկեդրվագ սանտրերով
Երկա՜ր, երկա՜ր, մինչև ծայրն անծայրածիր մազերուն
30 Կերթան իրենց մատվըները ծեքծեքուն ու դանդաղ
Միշտ լողալով կայծերուն մեջ մատնիի ադամանդ։
Անոնք երբեմըն կը դպան նըվաղումներ, ու երբեմն
Հանկարծակի կը սարսռան՝ երբ գմբեթեն կը կաթի
Ցուրտ ցող մ՛ իրենց ծոծրակին հեշտագրգիռ փոսին մեջ։
35 Ահա հարյուր ծորակնե՜րն, ահա մարմար ծորակնե՜րն
Իրար ետև կը բացվին՝ աղմըկահույզ կարկաչով.
Մոխիրի պես գորշ շոգին կը բարձրանա ծուփ առ ծուփ.
Դատարկ գուռերը բոլոր կենդանություն կը ստանան.
Ջուրը կհորդի ամեն կողմ, ջուրը կերգե քաղցրահունչ․
40 Հուրիները կը լոգնա՜ն. Գուռերուն շուրջ հավաքված
Գանովայի Շընորհներ, կարծես իրար կը փարին,
Եվ կը խառնեն ծիծերնին, կը խառնեն ժիր թևերնին
Եվ սըրունքնին պաղպաջուն, և պորտերնին կոշարա՝
Ուրկե մուշկի հատիկներ, տարրալուծված, կը բուրենք
45 Մարմարներուն վրա նստած զիստերն իրենց կընդլայնին՝
Ու կը խըմեն հեշտությունն իրենց տակեն սահող ջրին։
Ոսկի թասերը ահա ցարերուն վրա կը հընչեն,
Տոսա՜խ թասերն, որոնք մերթ սիրտերու պես կը ճայթին՝
Այդ անպատում մերկությանց ծառայելու ժամանակ։
50 Կը քըրքրրի կավն ահա, ծոթրինաբույր կավը զով,
Ծաղկահյութով զանգըված՝ զոր մեր նախնիք կուտեին։
Մազերն անով կը ծեփվին, ու կը դառնան ապըրշում։
Լանչքերն անով կօծանվին, ու կըլլան նման փրփուրի.
Անոր խյուսովը պազուկ, և լըպըրծուն շաղախով
55 Կը զովանան հուրիներն, որովայննին կը հըղկեն
Գետի խիճին պես ողորկ ու թավշորեն օծանուտ։
Մեռան ջուրերը, կը լվան Կըրակներն այդ պաշտեյի,
Կը փըրփըրին օճառներն՝ Մաքրություններն անգամ մալ
Իրենց մածան լույսերուն մեջ մաքրելու ի խընդիր,
60 Զուրն, որ ամեն կողմանե, պորտաքարին շուրջն ի վար,