Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/240

Այս էջը սրբագրված է

25․ ⁂


Ծաղիկներու ուղեշին հետ սըլուցիկ
Կը բարձրանա հասակիդ փառքը մեղմիկ,
Պարեգոտիդ նուրբ շըղարշեն կը ծըլին
Թուխ պըտուկներն ըստինքներուղ. և քուկին
Պորտըդ (մեղրի և նեկտարի. գուշ անգին)
Զիս կարբեցնե գիրգ ձևերուդ ծովերով
Երբ դու ժըպտիս, կը խոցվի սիրտըս խորով,
           Ով իմ սիրուն
           Բերանըդ նուշ
Կ՛հեղու սըրտիս մեջ թովչք մանհուն
           Ով իմ Անուշ
           Բերանըդ նուշ։