Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/241

Այս էջը սրբագրված է

26. ՊԱՊՈԻՍ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ

Ձըմեռն ահա՜... թոնրատունն անդորրություն կը տիրեր։
Անդորրություն՝ նաև տաք գոմին մեջ, տանն առընթեր.
Քաջ ծերունին կը կախեր պարկն իր դիմաց, պատն ի վար
Ուրկե օթեկ պանիրի կը տարածվեր հոտ մըստվար։
5 Երբ հովն հեռուն լերան վրա թավալ տալով ձյան հյուսեր
Կու գար ոռնալ երդին վրա և բուխերիկը սարսել.
Այն ատեն ես կըսեի դըվարածին ալևոր.
«— Պապո՜, պատմե. լեռներու կուզեմ հեքիաթ մը աղվոր»։
...Ու կըսկըսեր պատմությունն՝ որ գրեթե միշտ այն պահուն
10 Կը լըմըննար երբ ճրագին կըսպառեր ձեթը պլպլան։
«Դուք տեսա՞ծ եք հայրենի լեռները մեր խրոխտապանծ՛
Պսակված ամպի մեջ բուսնող անտառներով անթափանց
Զոր կը հոտեն լոկ շանթերն, ու լոկ հեղեղը դեղին
Հոտված ծառերը մինչև կը բերե մոտը գյուղին։
15 Դուք տեսա՞ծ եք կիրճերու խորն անձավներ որոնց մեջ
Կապրին, կըսեն, ջատուկներ կրթելով էգ գայլ մանվերջ
Եվ որոնք մերթ, լուսնին տակ, երգելով երգ մհրապուրիչ
Վար կը կանչեն սարին վրա նստող կովարծը կըտրիճ։
Դուք տեսա՞ծ եք մարգագեղ անծայրածիր արոտներ,
20 Ուր գառնուկներ կարածին թիթեռներու առընթեր,
Ուր կը սահե, արևուն միահեծան փառքին տակ,
Գետակ մը ջինջ կաթի պես և եղկ անոր հանգունակ։
Դուք տեսա՞ծ եք փոթորկեն վերջ, երբ փայլակը հեռուն
Դեռ կը խաղա, ցույց տալով, արևը ծոցն ամպերուն։