Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/242

Այս էջը սրբագրված է

25 Նստած հովիվն իրիկվան դեմ փարախին քով՝ անհոգ
Կը չորցընե շանթահար կաղնիին դեմ հրաբորբոք
Իր թաղիքն տառատոկն անձրևին տակ ծանրացած,
Կամ կը հյուսե տըրեխներ մացառներեն քըճքըճած։
Դուք տեսա՞ծ եք կամ ինչպես ան կը մորթե այծ մը հույր
30 Արյունն որուն կը հոսի ձար մորուքեն մամռաբույր,
Եվ շամփրելով զայն, կրակին վրա կը դարձնե իբրև ճաշ,
Թողլով որ քաղցր հոտն ընե շուրջի գայլերն հալումաշ։
Կամ տեսած եք կեռակտուց անգըղ մահեղ որ խըլած
Մորթը քերծված այն այծին կելլե երկինք վերասլաց.․․։
35 Ահավասիկ այս բոլորն, այս պատկերները խուժդուժ
Իր հեքիաթներն էին, նախ՝ երգված սրտին մեջ անուշ։
Կը լսեի ես զանոնք սևեռած խորն աչքերուն,
Ուր միշտ հոգին կը խոսեր իր լըռությանը պահուն։