Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/243

Այս էջը սրբագրված է

27. ՇԻՐՄԻ ՄԸ ՎՐԱ

Ամպի մը տակ լուսինն հանկարծ կը մարի,
Կը լռե հովն, ամեն աստղեր միառմի
Ասուպ կըլլան, կըլլան վարդերն ալ վերքեր։
Ով անանուն շիրիմ, դու որ անտարբեր
5 Ու երազկոտ կը նայիս դեպի երկին՝
Մարդիկ այսօր, ո՜հ, դիր առ դիր լըզեցին։
Այդ բառը քու քարիդ վրայեն սրբազան,
Ահա, ինչո՞ւ թե ճերմակ է մնացած ան։