Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/244

Այս էջը սրբագրված է

28. ԼՈԳԱՆՔԵՆ ՎԵՐՋ

Լոգանքեն վերջ՝ հետդ առանձին՝
Քալենք, քալենք ծովափին վրա.
Հուրերուն տակ արեգակին
Մինչև որ թագ հերքըդ չորնա։

5 Նուրբ ավազին ծոցը ջերմիկ
Թաղվին ոտքերրդ հոլանի՝
Զոր հևիհև մեն մի ալիք
Գա համբուրել, ու չըհասնի

Հուսկ արբենա ծովով, երկայր,
10 Բերանքս ծով աչքերուդ վրա.
Արևուն տակ, ուսերդ ի վար,
Մինչև որ թագ Հերքըդ չորնա։