Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/245

Այս էջը սրբագրված է

29. ՈՍԿԻԱՄԱՅՐ ԴԻՑՈԻՀԻՆ

Ո՛վ ինձ կու տար Ամանորի հրճվանքն հին
Նավասարդի մարգարտավառ ջինջ առտուն,
Սայրն եղջերվոց, վազելն ազատ եզներուն.
Ո՞վ ինձ կու տար հանդարտ ծուխը ծըխանին,

         5 Գինով հոգիս՝ անլուռ բամբիռ՝ ցընծագին
         Կը հագներգե հուշն հինօրյա տոներուն՝
         Եվ կը փորձե հընչել քնարն իմ թրթռուն՝
         Վաղնջուց փառքն Աստվածուհվույն ոսկեծին։

Ըզգաստության, իմաստության մա՞յր, թույլ տուր
10 Ոգել պարծանքդ՝ հոգվույս խանդովն երկնատուր,
Եվ քընարիս բյուր լարերը թող թընդա՜ն։

         Հետամնաց վիպասանն եմ շվարուն...
         Իցիվ շունչըս ձուլվեր երկնիր հովերուն
         Եվ հավիտյան հընչեր նոր երգն այս Գողթան։