Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/247

Այս էջը սրբագրված է

30. ՌԱԶՄԻ ՇԵՓՈՐ

Ա

Ընդոստ, ոտքի՜։ Ամբոդջ հեշտանքը քաղքին
Ագացեցեք. Զեզի համար թող մեռնին
Վարդերը գիրգ, և թող պաղին ձեզ համար
Անկողիններն. ո՞վ Հայրենյացըս թըշվառ
5 Մատղաշ Ուժեր, երիտասա՞րդ Հոգիներ,
Թող առնական բիրտ կյանքն ըլլա կյանքը ձեր
Հեշտօրոր երգը խեղդեցեք վայելքին...
Ընդոստ, ոտքի՞։

Եղեք ուժեղ, շանթածի՞ն.

10 Մըկանունքով հըզոր, սըրտով վրիժառու.
Իբրև ծըծած կյանքն հազար արևու.
Ձեր երակներն Եփրատի պես թող հոսին,
Եվ Ձեր ռունգները վառողի բարկ ծուխին
Թող բացվին լա՞յն. օ՞ն, ուղեցեք ռազմնարի
15 Ազատության, դընել նըժար նըժարի
Երկիրը ձեր, ձեր արյան հետ միասին.
Ուզեցեք ջինջ օդն ընդարձակ երկընքին,
Շանթի լույսով վերելքն հընչուն ժայռերու,
Մըրրիկներուն մեջ բախումներն ահարկու.
20 Հեղեղներուն, սիրեցեք երգը հըսկա.
Արծվի թևերը ձեր վըրա, ձեր վըրա
Երկինքը բաց, երկինքը լա՞յն։