Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/248

Այս էջը սրբագրված է

Բ

Օ՞ն, հառա՜ջ,

Եվ դուք, և դուք, զերության մեջ բազմատանջ
25 Ո՛վ լըլկված Սըրտեր, ձեզի՛, ո՛վ Վըշտեր,
Ձեզի՜ կըսեմ. դեպի կըռիվ, դեպ դաշտեր.
Ձեզի կը եմ. ծոցեն մութին, զըրկանքին
Ելլէք, կյանք չէ՛ այդ լոկ ըստվերն է կյանքին.
Ոստումով խրոխտ, մըռընչյունով մը հըրձիգ,
30 Ելլեր բանտեն թաց, հյուղերեն սառուցիկ՝
Որոնց մեջ մորթը կը դեղնի անհրապույր,
Եվ խեղճ հոգին, ջլատված, փետո՞ւր առ փետուր
Կը մերկանա, արծիվ որ շիղջ կը փոխվի.
Ելլեր մըգլոտ նըկուղներեն, նողկալի
35 Մարդկային որջ, կախաղանի խեղդանեն
Որով կյանքի սուրբ իրավունքն աշխարհեն
Կը վերցընեն — (սոսկո՜ւմ, ոճի՜ր ժանտ և հին,
Օր կը դընե մարդուս ամեն մեկ մադին
Ներրև զայրույթ մը Աստըծո չափ մեծղի.
40 Հիմա՜ր եղեռն, եղեռն անարդ. հեստողի
Որ Ալլահին անվամբ կըլլա ըսպաննող)։


Գ


Ո՞վ ժողովուրդ, ո՞վ հայ վիշապ, ո՛վ Դըժոխ,
Ոտքի՜, ոտքի՜, ալ ըսթափե, հավաքվե,
Շողով միացիր, և խավարեդ ալ լուծվե.
45 Մինչ բյուր գըլուխ՝ մեկ սիրտ եղիր, հաղթ հիդրա
Խորհե. Պետր է, և մըռընչե. Պիտ՝ ըլլա։
Իբրև օվկիան, իբրե ջըրվեժ ու հեղեղ
Քու կենդանի ալիքներուն մեջ, ահեղ
Ամեն ժայռի դեմ պահե մռունչ և բախյուն.
50 Թումբերն պատռե, ժայթրե փըրփուր ափերուն
Բիբերն հանե քեզ կաշկանդող կրանիդին.
Ան շարժության ճակտին ոռնա. Վա՛տ, անդին։
Լեցուր վիրապն՝ որ հորդանքիդ դեմ անհագ.