Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/250

Այս էջը սրբագրված է

31. ԳԵՂԵՑԿՈԻԹՑՈԻՆԸ

Գեղեցիկ եմ, ով մարդիկ, իբրև երազ մը կըճյա,
Եվ ծոցըս՝ (ուր մեն մի ոք կը սպաննվի ըստ կարգին)
Ըստեղծված է որ շընչե բանաստեղծին համար սեր,
Սեր մը Նյութին պես անխոս, հավերժական Անոր պես։

5 Ես կապույտի՞ն մեջ կիշխեմ իբրև ըսփինքս մանհասու
Կարապներուն ճերմակին կը զուգեմ սիրտ մը ձյունե,
Կատեմ շարժումն՝ որ կընե ճերմակեղեն ըզգեստեն
Իրանը մերկ․ ու երբեք չեմ լար, երբեք չեմ խնդար։

Կեցվածքիս դեմ հոյակապ, որ ինձ տըրված կը թվի
10 Անդրիներեն վեհադետ, բանաստեղծները բոլոր
Օրերն իրենց պիտ վատնեն ուսմունքներու մեջ դաժան․

Զի դյութելու համար այդ սիրահարները հընազանդ
Ունիմ ամեն բան չըքնադ պատկերող ջինջ հայլիներ,
Որ աչքերս են, լայն աչքերս հավերժորեն լուսավոր։