Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/253

Այս էջը սրբագրված է

ՊԱՏԱՌԻԿՆԵՐ

ԵՎ ՍԵՎԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ



1. ՎՐԵԺԸ

Ա

Կոռնա, կոռնա. գիշերով, գերեզմննոցին պատին վրա
Շունն է նըստած. կը նայի աստղերն ի վեր և կոռնա։
Կերազե շուրջն հորիզոնն ու գյուղն ամբողջ անտարբեր
Կը քընանա. ու հավետ կը քընանան մեռելներ։
5 Առջևը գորշ կը փըռվին լեռիկ երգերն. ուշ ատեն
Մամերն հոն չեն շաղփաղփեր. ծըխաներ սև կը հըսկեն
Որոնց տակե լուսինն հույլ կը բարձրանա, լերկ արև։
Հոն գող կատու մը ճյուղեն կանցնի կոճղի մը ետև,
Մերթ, կասկածոտք կենալով գորտի մհանկարծ կառանչեն։
10 Ժամն է՝ երբ փակ շիրիմներն ոգիներն ալ կարձակեն։
Կոռնա, կոռնա. արդյոք ի՞նչ կը խոսի շունն աստղն ի վեր.
Գաղտնիք մեզի որուն մեջ կը փեռեկին գաղտնիքներ։
Գուցե խավարն՝ որուն տակ մեր նայվածքներ կը փակվին՝
Շան բըբին մեջ կըծորե ճառագայթներ. Արարչին
15 Պատկերն անոր կր գըծե. կամ ճաճանչներն աստղերուն