Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/255

Այս էջը սրբագրված է

Ո՜ղջ գիշերն, հե՜գ որդյակ, ձայնե՜ն դըժոխքի
Լացավ, արթուն, արթընցնելով մայրն իր հետ՝
45 Իր հանգըստին քունի՜ն համար, թող սատկի»։


Դ


Կը փոխադրեմ նախ ընթերցողն (ան գուցե
Ավանդավեպն ուր կատարվի՜լը ուզե)
Սեբաստիո քով գյուղ մը—Բըրդնիկ՝ զոր վաղանց
Ժըպիտներուս պես արցունքով կը հիշեմ.
50 Օրորոցս իր հովտին փայտովն Է շինված,
Եվ սիրտս իր դուժ մըրրիկներովը նըսեմ։

Վերջալույս Է. (Բայց պիտ չըսեմ՝ թե ժխորին
Ցոլքը հասկերն ոսկի խոպո՜պ Է շիներ,
Թե, զերդ լորտու, առուներ գորշ կը սահին․
55 Կնիրհեն հավերն ու կարթըննան չըղջիկներ,
Տուն կը դառնան կալի կիներն անպաճույճ՝
Իրենց կակաչ շըրթունքին՝ երգ, ուսին՝ խուրձ)։

Նըկարագիրն այդ այժըմ թող տեղի տա
Նըկարագրին սև պառավի մոր թրուշա
60 Հագած. մոտիկ գետեզերքին, նույն ատեն,
Խոժոռ, նըստած Է քովն իր սև շանը քած.
Մարդիկ-Զատուկ. ոգիներ-Բույր կը կոչեն․
— Քաջ վըհուկ է՝ Սադայելին կաթ տըված։

Երբ ցուպին վրա հեց կը շըրջի համրաքայլ
65 Ճիվաղ մըն է՝ որ ջանք մունի կին դառնալ․
Ուսերեն ձյուն մաղեր բուրդ բուրդ կը վազեն
Բոլորելով կըզակը ցից, թուշն ոսկրե.
Բիբերը, շեկ, կը հառին խիստ խորերեն,
Իբր օձի զույգ գըլուխներ զույգ փոսերե։

70 Շանն հետ լուծած է գաղտնիքներ անհամար
Գիտնալով Բախտն իր թովչությամբ խորտակել․
Աղավնիի պես Մահն հեզ Է իր համար՝