Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/256

Այս էջը սրբագրված է

Զոր հուռութկի մը մեջ կըրնա վանդակել,
Որչա՜փ սըրտեր իրարու հետ զոդեր է՝
75 Արձըկելով ուրիշ զատ զատ սըրտերե։

Կըսեն թե օր մը Սատանան կապելով
Իր շան պոչին՝ բերավ սարեն գյուղին քով
Կամ թունեց, սև օձ մը թևին փաթթած ան,
Տըղա մոր միշտ կը նետեր իր թիկնեն քար.
80 Եվ այսօր վրան պիտ՝ լըսեինք դեռ շատ բան,
Եթե դեռ գյուղն հարյուր տարփան մամ մընար։

Շանն օգնությամբ ինքն այս ամենը կընե։
Իր բոլոր ինչեն այս աշխարհիս այո քածն է՝
Որուն համար մերկ են ամեն խորհուրդներ.
85 Կըրիաներ՝ խեց, և մեռելներ փոս չունին։
Ոռնոցներովն երբ կաղմըկե գիշերներ՝
Կուգան ժողվիլ ոգիներ, վերն, երդիքին։

Արդ թող սատկի. և հրամանով Ռեիսին
Երկու գեղջուկ վիզը չըվան մանցուցին՝
90 Երբոր գետին մեջ կը դիտեր իր պատկեր
Վերջին ատեն գըտնալով զայն խիստ մաքուր
Չընդդիմացավ։ Մերթ Ռեիսին կը նայեր՝
Շիթ մը գութի թախանձանքովը տըխուր։

Կապեցին լավ մը կաղնիին։ — «Տուր, Ավո,
95 Տուր ցուպը., սև քածը կարմիր պիտ՝ ներկեմ»։
— «Կը նայի խե՜թ Ջագուկն ինծի. թերևս, ո՜հ,
Վրեժի համար՝ այդ ոխակալը դըժխեմ՝
Տունս օձերուն տա և արտս ալ մըրրրկին»։
— «Չարն իմ գըլխուս. առանց շան՝ այդ դևն է՝ կին»։

100 Քաշքըշեցին պառավն. առին ձեռքերեն
Իր գավազանն որով իր շունը ձաղկեն։
Ջադուկն ինկավ. և Ռեիսին, հեգնաձայն,
— «Գըթա, — գոչեց։ (հետո ցասմամբ) — խորհե չափ
Լակո՜տ ունի. փոքրերը շատ պիտի լան»։
105 — «Իր ոռնոցեն իմ երեխաս շատ լացավ»։