Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/257

Այս էջը սրբագրված է

Ետև դարձած կը նայեր քածն անդադար
Իր պառավին թե ան ինչո՞ւ չի գըթար.
Անոնք որպեսզի օգնեին իրարու
Հարկավոր Էր մեկին իր ցուպն հընազանդ
110 Մուսին վըզի կապն ավելորդ: Դիտելու
Լուսինը վեը կելլար, կիջներ Մահը ժանտ։

Ցուպը թոպեց. շունը թընծկալ ըսկըսավ.
Պառավն անգին պոռթկաց ճիլով մ՛ իր խոր ցավ.
Աչքերեն դո՜ւրս, անեծքին պես շանթընկեց.
115 Արցունք մինկավ՝ շանն արցունքին պատասխան։
Տըղոց խըմբակ մ՛իր խաղեն շուտ մհոն վազեց,
Շուտ մը — քանի որ կերթային ըսպանման։

Եվ ծաղկեցին, կոշկոճեցին. քածը մերթ
Գավազանին փաթթըված Բուռը՜ն կըռվով
120 Կը մըրմըռար. կյանքը կուզեր, կուզեր սերտ
Լակոտներուն լիզումն բնազդի գորովով,
Ոհ մերթ վերջի ոտքերուն վրա վերամբարձ․
Ժանիքով ցից․ աչքերով դո՜ւրս պոռթկացած։

Կու լար թընծկով. կը խընդային տըղաներ
125 Ո՜հ, եթե լուրթ երկընքին տակ մոլորուն
Մահվան այդ լացն այդ ծիծաղին հանդիպեր՝
Աստղերն արյուն պիտ՝ կաթեին, ամպեր՝ թույն։
Կուրծքն հոշեցին. դեպի Ռեիսը ժայթքած
Ներող արյուն մանոր ձեռքերը լըվաց։

130 Գանկը բացին։ Մըթընշաղին միջև՝ վեց
Անգամ ձեռքով Ջադուկը գլո՛ւխ մանիծեց։
Քածն ետին ճի՜գն ըրավ մահվան դեմ՝ անզեն
Մաքառելու, թավալեցավ մերթ հոլով
Ճակատն առջի ոտքերուն տակ. ծառն իրեն
135 Վահան ըրավ և ապրելու բընազդով՝

Աև թագըստոց ըրավ տիղմն իր վերքերուն
Սուր ակռաները ցուպին վրա, քարին տակ