Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/258

Այս էջը սրբագրված է

Ոսկըրներն ա՛լ ջախջախվեցան։ Վեր, կանգուն
Ծառին կըռթնած, շըլմոր աչքով, տըխրունակ.
140 Վերջին անգամ մը նայեցավ Ջադուկին,
Նայեցավ խեթ՝ խեթ Ռեիսին, և բուին

Եվ հասկերուն, և կյանքերուն. դիտեց այծ
Մոր ուլին հետ լեռնեն կիջներ. և հանկարծ
Լուռ սարսըռոց (գուցե մտածեց ան, հեռո՜ւ,
145 Լակոտներն որբ)։ Գիշերներն ա՜լ պիտ՛ չոռնա
Պիտի չօգնե իր Ջադուկին։ Մինչ առտու,
Ո՛վ Ռեիս, գոհ նընջե, չըկա՜ քածն ահա...

Ըսպաննիչները հեռացան։ Զինքն իսկույն
Ամպով ծածկեց լուսինն անոնց գըլխուն վրա։
150 Մոտեցավ շահն պառավ Զադուկն, հևհևուն,
Դանդաղ, դանդաղ, և հափսիթերս, էգ կըրիա.
Ցուպը առավ. քակեդ չըվանը ծառեն,
Տանելով քարշ դիակը շան, լըռորեն,

Կամուրջն անցավ. և ծանըր ծանր մըթության
155 Մեջ դիմեց լեռն՝ որ կը կոչվի Գըզ—Գափան.
Դիմեց դեպի խորշերը խոր, թաքթաքուր,
Դեպի որջերն ոգիներուն՝ ուր գանկեր
Իրեն ջըրի թաս կըլլային՝ ոսկրեր՝ դուռ,
Դեպի վըհեր, դեպի ծածուկ շիրիմնե՜ր.․․

160 Հանկարծ կեցավ: Գետն ու քամին դեմառդեմ
Շան դիակին վրա կողային, Կ՝երգեին։
Ետև դարձավ. ներսն հըրաբուխ մը նըսեմ
Կը բորբոքեր՝ վառված շունչով Սատանին.
Լուռ էր և մութ: Թափեցին շանթ բիբերն հրեշ,
165 Ցուպը վերցուր, և մըռմըռաց ան,

— Վըրե'ժ․․.