Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/259

Այս էջը սրբագրված է

Դ

Բաց մոռցըված դըռնեն ներս սանդուխներեն համրաքայլ
Կելլա, կելլա։ Ջադուկն է։ Թոռմած Լանջքին տակ մըռայլ
Ոխն ոճիրով սընուցած, կորաքամակ, առանձին.
170 Կելլա, կելլա։ Լըռություն։ Կերազե տունն ըՌեիսին
Չըզգալով ան թե հիմեն, վըհուկին մեն մի քայլով
Կը փըշրի քար մը խնդի։ Կը բարձրանա. խորդալով
Կը մըտնե ներս սենյակեն։ Առկայծ կանթեղ մը յուղե
Խորն տնկողին մու օրոցք մհիր շողերով կը գըծե.
175 Կը քընանան. լոկ կատուն կըծիկ պառկած՛ աթոռեն
Կը տընկե գլուխն, ու մրմռուն կը կըծկըվի ան նորեն։
Ջադուկն, իբրև Մահն ըլլար, կը մոտենա օրոցքին՝
Անկե մանուկը կառնե, կառնե վարդն այդ թաղարին
Զայն լոդիկովը ծածկած՝ սանդուխներեն վար հուշ հուշ
180 Կիջնա, կիջնա։ Լըռություն։ Կը նիրհե տղան դեռ մուշ մուշ
Դուրս կը սահի թոպելով ցուպը կետին մեղմորեն
Որուն աղմուկն ոճրակից վիզերը շուտ կը կըլլեն,
Եվ կանհետի քիվերուն, ծառերուն տակ մըթամած։
Ո՞ր ցինը այսպե՛ս լըռիկ փախցուց հավձագն ապշոպոտ։

Ե