Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/26

Այս էջը սրբագրված է

Արտաբուրե՛ և հորդի՛ լոգանքին հոտը ծոթրին.
Եվ լեցընե գըռեհներն, հըրապարա՜կն և ուղի՜ն.
95 Ավելցած մասն այն հացին՝ զոր դուք բաղնիք կը տանիք,
Զոր թասին մեջ կը դընեք և կը ծածկեք ղենջակով,
Թող արձակն՝ բուրումն իր՝ տարաշխարհիկ համեմով,
Զի այն ատեն փողոցներն Արևելյան Քաղաքին
Պիտի ըզգան թե Մայիսն հետքերնուդ վրա կը ծաղկի,
100 Եվ թարմացած մայթերեն Գարո՜ւն, Գարո՜ւնը կանցնի։