Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/260

Այս էջը սրբագրված է

2. ՆԱԽԵՐԳԱՆ

ՁԵԶԻ՜ ՁՈՆԵՄ

Ինչ չըքնաղ է սա ջինջ [այգն է ծիրանի] առտուն գարնային
Զարթուցանե հոգիս [ընդ] առ Սերն երկնային,
Եվ նորածագ հրեղեն արփին խընգաբեր
Լուսո միջեն յիս տեղա ի՜ղձ, հո՜ւշ և սե՜ր։5

5 Սա մոտակա Բուրաստանը ծաղկալից
Սուրբ լուսո տակ ի՜նչպես ժըպտի, փա՜ռը երկնից,
Ծաղկանց վերա այգուն [արտոսրք] արտսունք դողդըղան
Գա ողջունել սյուքն ալ զայս [գեղ] պերճ Բուրաստան։

Ցանկամ իջնել անդ ծաղկանց փունջ կապելու,
10 Փունջ մի շըքեղքն ընտըրյալ. բայց որո՞ւ,
Որուն․․․ Ձեզի՛, այո՛, Ձեզի փունջն իմ այն
Հոգիես ձոնեմ Արհիապատիվդ Տեր Հաճյան։
               Ի Բուրաստա՜ն,
               Օն, իջնամ արդ
               15 Նախ քաղել վարդ.
               Փընջին գեղ իմ գարդ]։