Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/263

Այս էջը սրբագրված է

4. ՀԵՐՈՍՆԵՐԸ

Ա

Մայրեր շըքեղ չանչերով, ամազոններ լայն արգանդ
Զանոնք ծընած, սընուցին լուսեղ կաթով մարգավանդ
Անոնք իրենք կընունքին առջի օրեն հագվեցան
Ազատության արաղջին, և քըղամիդ ծիածան։
Հալածանքի օրերուն, անոնք օրոցք [լոկ տվին] տըրվեցավ
Ապառաժներ՝ գոգացած հեղեղներեն [գարունին] լեռնարշավ
Ուրտեղ պառկած, [կայծակ թափող տոթին տակ] արևուն

տոթին ներքև շիկաբոց

Թըրծվեցան, պընդացան [իրենք կուրծքերը մատղաշ]

լայն կուրծքն իրենք աղածրի

[Իչպես հընոքն] նըման հնոքին՝ որուն մեջ [հայրերը]

պապերը մեր [հեթանոս] կըռապաշտ

Ասավածներուն կայրեին [իրենք] սուրբ նվերներ իբրև հաշտ


Բ


[Հետո բանտին ներքևն էր] Բանտերուն մեջ էր հետո, կամ

լեռներուն գագաթին

Որ ես տեսա կոթողիչն [իրենք] անոնք պարման հասակին.
[Տարվետարի կը հագներ իրենք մարմինն կաղապար]
[Իրենք մարմինն Հիսուսի, մարմինն իրենք լուսափառ]
Կամաց կամաց կը հագներ աստվածային կաղապար
Մարմինն իրենք վայելուչ։ Մեն մի ճաճանչ որ կիյնար